Արարատի մարզում դիզվառելիքը գյուղացիներին տեղ չի հասնում. ահազանգում է պատգամավորը
Արարատի մարզում գյուղացիներին հատկացվելիք դիզվառելիքը «տեղ չի հասնում»: Նման հայտարարություն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ արեց Արարատի մարզից ընտրված ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Ըստ նրա՝ պայմանական 100 լիտր դիզվառեիքից գյուղացուն հասել է 1 լիտրը: Նա հարցադրում արեց, թե ով է պատասխանատու դրա համար և արդյոք վերահսկողություն իրականացվում է:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ նախարարության վերահսկողական ծառայությունն այս պահին իրականացնում է ստուգումներ, և վաղ է ինչ-որ հետևություններ անել. «Ստուգումների ավարտվելուն պես՝ կտեղեկացնենք»: