5 դաս, որ պետք է քաղենք Արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Թելեգրամի իր ալիքում թվարկել է այն 5 դասերը, «որ պետք է քաղենք Արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից»:
«Այդ փաստաթղթերի հրապարակումը ձեռնտու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին։
Ի՞նչ նոր բան իմացանք՝ ոչինչ։ Փոխարենը` նախկիններն ու Փաշինյանը հիմա կարող են իրար հետ քննարկել, թե իրենցից ով է ավելի կամ պակաս մեղավոր:
Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է և շարունակելու է բոլորիս շեղել իր օրակարգով` իր ու նախկինի ձախողումները բերելով օրակարգ, որ ապագայի մասին խոսացողներ չլինեն,- արձանագրել է Արման Թաթոյանը և թվարկել,- Մենք այս ամենից 5 դաս պետք է քաղենք`
չլինել ռազմականապես թույլ,
չլինել մեկուսացած,
չլինել պատերազմին անպատրաստ,
երբեք չլինել աղքատ,
ունենալ «Ամրոց Հայաստան», որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա անընդունելի թանկ է նստելու։
5. ունենալ «Ամրոց Հայաստան», որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա թանկ է նստելու»:

