Թրամփը բացահայտել է, որ Ուիթքոֆի առաջադրանքը Ուկրաինան Ռուսաստանին վաճառելն է

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պետք է Ուկրաինային խաղաղության համաձայնագիր վաճառի և նաև Ուկրաինան վաճառի Ռուսաստանին։ Ահա թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել Ուիթքոֆի, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Կրեմլի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևի միջև ենթադրյալ հեռախոսազրույցների արտահոսքին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

«Ես չեմ լսել այդ մասին, ոչ, բայց դա սովորական բան է։ Նա պետք է այն (խաղաղության պայմանագիրը – խմբ.) վաճառի Ուկրաինային։ Նա պետք է Ուկրաինան վաճառի Ռուսաստանին։ Ահա թե ինչ է անում բանակցողը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ յուրաքանչյուր կողմ պետք է զիջումների գնա և ինչ-որ բան շահի։

Տեսանյութեր

Լրահոս