Բաժիններ՝

Քեթրին Զետա-Ջոնսը հրապարակել է հազվագյուտ լուսանկարներ իր և Մայքլ Դուգլասի հարսանիքից

Դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը հրապարակել է Մայքլ Դուգլասի հետ իր հարսանիքից հազվագյուտ լուսանկարներ: Աստղը Ինստագրամի իր էջում կիսվել է նաև, թե ինչպես է հայրը ուղեկցել իրեն դեպի խորան: Նա շնորհավորել է ամուսնուն տարեդարձի կապակցությամբ և սիրո խոստովանություն արել:

«Ուղիղ 25 տարի առաջ ես քայլում էի դեպի խորան: Ծաղիկների հարբեցնող բույրը, մոմերի փայլը, ուելսական երգչախմբի ներդաշնակ մեղեդիները, և դու՝ երկար ճանապարհորդության վերջում, սպասում էիր ինձ, նայում էիր ինձ այնպես, ինչպես միայն դու կարող ես: Ես քեզ սիրում եմ այսօր այնքան, որքան այն ժամանակ սիրում էի: Շնորհակալություն, սիրելիս»,- գրել է դերասանուհին:

Զույգը հանդիպել է 1998 թվականին, կինոփառատոնի ժամանակ: Նրանք սիրավեպ են սկսել, իսկ երկու տարի անց պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները: Դերասանները հարցազրույցներում նշել են, որ միասին բազմաթիվ փորձությունների միջով են անցել և կարողացել են փրկել իրենց ամուսնությունը: Զույգի խոսքով՝ ճգնաժամերը միայն ամրապնդել են սիրո հանդեպ իրենց հավատը և ստիպել են վերանայել շատ բաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս