12 ժամ է` քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը. բարերարի էջում լուսանկարներ են հրապարակվել դատարանի բակից
Հակակոռուպցիոն դատարանն արդեն 12 ժամ է՝ քննում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։
Դատարանի բակում են բազմաթիվ աջակիցներ։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Ֆեյսբուքի էջում հրապարակվել են դատարանի բակից մի քանի լուսանկարներ՝ կից գրառմամբ. «Թբիլիսյան խճուղում Սամվել Կարապետյանի աջակիցները ինքնաբուխ ակցիա էին իրականացրել և ի նշան բողոքի որոշ ժամանակով փակել Թբիլիսյան խճուղին»:

Հիշեցնենք` գործարարը կալանքի տակ է հունիսի 18-ից։

