Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը վերջնական քվեարկությամբ հաստատել է շաթդաունն ավարտելու մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատը ձայների 60-40 հարաբերակցությամբ վերջնականապես հաստատել է կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումն ավարտելու մասին օրինագիծը և այն ուղարկել Ներկայացուցիչների պալատ հաստատման։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Ութ դեմոկրատ սենատորներ հանրապետականների հետ միասին կողմ են քվեարկել շաթդաունն ավարտելու մասին օրինագծին՝ առանց հանրապետականների կողմից երաշխիքներ ստանալու, որ հետագայում կբավարարվի առողջապահական ծառայությունների սուբսիդիաների հետ կապված իրենց կուսակցության պահանջը։

Այժմ կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը քվեարկության կդրվի  Ներկայացուցիչների պալատում։ ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը շարունակվում է արդեն 41 օր։

Սա դարձել է երկրի պատմության ընթացքում ամենաերկար շաթդաունը։ Դաշնային հարյուր հազարավոր աշխատողներ կա՛մ ուղարկվել են հարկադիր պարապուրդի, կա՛մ չեն վճարվում իրենց կատարած աշխատանքի դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930