Բաժիններ՝

Շոյգուն բանակցությունների նպատակով ժամանել է Եգիպտոս

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Կահիրե, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ: Այդ մասին նոյեմբերի 9-ին հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Առաջնահերթ ուղղությունների թվում են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի իրականացման հեռանկարների քննարկումը, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԽ-ի տվյալներով՝ Շոյգուն բանակցություններ կվարի Եգիպտոսի նախագահի, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, ԱԳ նախարարի, պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարարի, ինչպես նաև երկրի ուժային կառույցների և հատուկ ծառայությունների մյուս ղեկավարների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս