Բաժիններ՝

Դեղերի ընդունումն արդյունավետ է օրվա որոշակի ժամերին

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզմն ունի մաքսիմալ ակտիվության ժամեր, որոնք պետք է հաշվի առնել դեղեր նշանակելիս: Այսպիսով նրանք եկել են այն եզրահանգման, որ ճիշտ է տարբեր դեղեր օրվա որոշակի ժամին խմելը:

Հետազոտողները օրվա ընթացքում հետևել են կենդանիների ներքին օրգանների աշխատանքին և յուրաքանչյուր երկու ժամը մեկ վերլուծել են ԴՆԹ-ի և երիկամների, մակերիկամների, թոքերի, ուղեղի ցողունի, ուղեղիկի, հիպոթալամուսի, ճարպաբջջանքի, սրտի և այլ օրգանների բջիջների աշխատանքը:

Գիտնականները բացահայտել են, որ բջիջները մաքսիմալ ակտիվություն դիտվում է արևածագից և մայրամուտից առաջ:

Այսպես, սպիտակուցների սինթեզին մասնակցող գեների 43%ը օրվա տարբեր ժամերին տարբեր ակտիվություն էր ցուցաբերում, սակայն տարբեր օրգաններում գեների ակտիվության սխեմաները տարբեր են, հետևաբար, բջիջների ակտիվության պիկերը միշտ չէ, որ համընկնում են:

Կարդացեք նաև

Նրանք հույս ունեն ստացված տեղեկատվությունն օգտագործել տարբեր հիվանդությունների բուժման սխեմաներ մշակելիս:

Սրտանոթային հիվանդությունների մի մասը սերտորեն կապված է խոլեստերինի հետ: Քանի որ լյարդում խոլեստերինի սինթեզի պիկը գիշերն է, հետևաբար հակախոլեստերինային դեղերը ավելի ճիշտ է ընդունել գիշերը:

Գիտնականները վաղուց էին նկատել այս օրինաչափությունը սակայն միայն այժմ պարզ դարձավ, թե ինչով է այն պայմամավորված:

Գիտնականներից մեկի խոսքով՝ սա իրական հնարավորություն է առանց հավելյալ ծախսերի կատարելագործելու արդեն իսկ հայտնի պրեպարատներով բուժումը:

Տեսանյութեր

Լրահոս