Նորություն չէ՝ «Ուժեղ Հայաստանը» իշխանության թիրախում է. Մարիաննա Ղահրամանյան
Այսօր վաղ առավոտյան ուժայինները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատանը: Խուզարկությունը տևել է մի քանի ժամ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քիչ անց «Ուժեղ Հայաստանը» հանդես կգա հայտարարությամբ։
«Այս պահին խուզարկությունն ավարտված է, մանրամանսերի մասին ես չեմ խոսի, փաստաբանները կխոսեն, եթե անհրաժեշտություն լինի։ Ինչ վերաբերվում է , թե ինչու են խուզարկոթւյուններ իրականացրել Նարեկ Կարապետյանի առանձնատանը, ամեն բան առավել քան պարզ է: Իշխանությունը փորձում է իր «փորձված» մեթոդներով աշխատել, նորություն չէ, որ «Ուժեղ Հայստանը» նրանց թիրախում է»,-նշեց մեր զրուցակիցը: Ըստ նրա, միջընտրական, հետընտրական ու բուն ընտրական շրջանում տեսել են ապօրնի հետապնդումներ, և սա դրա շարքից է։
«Հատուկ ուզում եմ ընդգծել , որ Նարեկ Կարպետյանը ԱԺ պատգամավոր է և այդ գործողություններն այս առումով նպատակ ունեն ԱԺ աշխատանքից առաջ մեզ փորձեն շեղել օրակարգերից»,- ընդգծեց Մարիաննա Ղահրամանյանը:

