Բաժիններ՝

Ստամբուլի հայկական գերեզմանները պղծած անձն ընդունել է մեղքը

Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան դեմ հարձակման գործով առաջին դատական նիստ նշանակվել է օգոստոսի 20-ին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, գործով միակ մեղադրյալ 55-ամյա Մուհարեմ Քյունն ընդունել է մեղքը, նշել, որ զղջում է արարքի համար։ Նա պնդել է, թե գործել է ինքնուրույն եւ որեւէ մեկը չի ուղղորդել։

Նշենք, որ այս տարվա հուլիսի 7-ի գիշերը Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի մտած անձը կամ անձինք կոտրել են 6 գերեզմանաքարեր եւ մեկ հուշաղբյուր։

Հայ համայնքի բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031