Բաժիններ՝

Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին

Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին։ Նա մահացել է 66 տարեկանում։ Այդ մասին հայտնել է «Միլանի» մամուլի ծառայությունը, փոխանցում է championat.com-ը։

Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Բարեզին պայքարում էր լուրջ հիվանդության դեմ։

Հիշեցնենք՝ Ֆրանկո Բարեզին իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Միլանում» (1978-1997 թթ.)։ Նա վեց անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, չորս անգամ հաղթել է Իտալիայի Սուպերգավաթը։ Բարեզին երեք անգամ նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի գավաթը և մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031