Դատավոր Արամ Գրիգորյանի անձնական խնդիրները հաշվի չառնվեցին. կանչել են դատարան, որ քննի Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ արդեն 3-րդ դատական նիստն է տեղի ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Հրատապության կարգով քննվում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը:

Առավոտյան «Դիզելի» և այլ գործերով դատավոր Գիվի Հովհաննիսյանը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը Սերժ Սարգսյանի վերաբերյալ բացակայության արգելք կիրառելու վերաբերյալ:

Միջնորդություն ներկայացնող հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը, նիշեցնենք, միջնորդություն է ներկայացրել Սերժ Սարգսյանի վերաբերյալ բացակայելու արգելք կիրառելու մասին, քանի որ իբր թե օպերատիվ տեղեկություն է ունեցել, որ 3-րդ նախագահը պատրաստվում է լքել երկիրը:

Կարդացեք նաև

Ինքը՝ Սերժ Սարգսյանը 1-ին նիստից հետո նկատեց՝ ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ:

Նման մի միջնորդություն էլ պետք է քններ դատավոր Արամ Գրիգորյանը ժամը 14.30-ին, սակայն Սերժ Սարգսյանը ներկայացավ, իսկ նիտը տեղի չունեցավ՝ պայմանավորված դատավորի հետ կապված անձնական հանգամանքով. Ըստ տեղեկությունների մահացել է դատավորի եղբայրը:

Սակայն շուրջ 1.5 ժամ առաջ հայտնի դարձավ, որ դատավորը 17.30-ին, այնուամենայնիվ, կքննի այդ միջնորդությունը, և այս պահին այն, ինչպես առավոտյան, քննվում է դռնփակության ռեժիմով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս