Բաժիններ՝

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

UPS ավիաընկերության բեռնատար ինքնաթիռն ԱՄՆ Կենտուկիի նահանգում վթարի է ենթարկվել և այրվել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել։ Միջադեպը  տեղի է ունեցել Լուիզվիլի օդանավակայանից վերելքից կարճ ժամանակ անց։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ հրդեհը տարածվել է հարակից արդյունաբերական հատվածի մի քանի շենքում, ինչի պատճառով ամբողջ գիշեր օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ 

Օդանավում գտնվում էր 3 հոգուց բաղկացած անձնակազմ, որոնք երեքն էլ զոհվել են։ Մյուս զոհերը և վիրավորները գրանցվել են գետնին։ Վթարի պատճառները պարզվում են։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս