Վերջին մեկ տարում Վրաստանում բանտարկյալների քանակը նվազել է ավելի քան 13.500-ով
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարությունը հայտարարել է, որ 2013 թվականի մայիսի 21-ի դրությամբ կալանավայրերից ազատ է արձակվել 10.111 բանտարկյալ:
2012 թվականի մայիսի 21-ի դրությամբ՝ կալանավայրերում էր գտնվում 23.646 մարդ: Դա նշանակում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի բանտարկյալների քանակը նվազել է 13.535-ով:
2013 թվականի մայիսի 21-ի դրությամբ՝ այս տարվա հունվարին ուժի մեջ մտած համաներման արդյունքում բանտերին հրաժեշտ է տվել 8649 բանտարկյալ, որոնցի 175-ը քաղբանտարկյալներ են, 428-ը՝ կանայք, 25-ը՝ անչափահասներ: