
Հազարավոր զինվորներ զոհած Փաշինյանը հպարտանում է, թե արդեն 1 տարի 7 ամիս է հայ զինվոր չի զոհվում
«ՀՀ-ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել՝ այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված,- ՔՊ համագումարի իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց,- Արդեն 1 տարի և 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Անկախությունից ի վեր՝ մենք նման մեկ տարի յոթ ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգություններից զինվոր չվիրավորվի կամ չզոհվի։ Սա խաղաղություն է, կամ՝ սա է խաղաղությունը»։
Նա հավելեց՝ միասին ընդունելու են որոշումներ, որոնք կանխորոշելու են ՀՀ առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները։
«Ես ՀՀ ժողովրդին շնորհավորում եմ այս առիթով, և Ձեզ բոլորիդ եմ շնորհավորում և շնորհակալություն հայտնում, որովհետև այս օրը հնարավոր է դարձել նախևառաջ այն բանից հետո, որ Հայաստանի դժոխային օրերին Դուք՝ ՔՊ կուսակցության անդամներդ, չսասանվեցիք»,- ասաց ՔՊ առաջնորդը՝ չսասանվելը համարելով աներևակայելի։
Մանրամասները՝ տեսանյութում