Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե ո՞վ է նրան զսպելու, հաշվի առնելով, որ բոլոր ՔՊ-ականների սենյակներում կախված է նրա նկարը։
Փաշինյանն ասաց, որ լրագրողները կարող են հետևել քվեարկության ընթացքին, ՔՊ-ն չունի դիմակ, որ պատռվի։ Նրա որակմամբ, ՔՊ-ի ընտրությունները կեղծված չեն եղել, այլ եղել են վատ կազմակերպված, որտեղ ձայների հաշվարկի հետ կապված խառնաշփոթ է եղել։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից՝ որպես վարչապետ, հրաժարական եմ տվել երկու անգամ: Ինչո՞ւ, որ կուսակցությունն էլ ընտրություն ունենա, ժողովուրդն էլ: Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Ես ժողովրդի արած ընտրությունը քամահրանքի չեմ ենթարկի, դա բացառվում է»:
Նա հավելեց՝ միասին ընդունելու են որոշումներ, որոնք կանխորոշելու են ՀՀ առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները։
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության 20-րդ համագումարը: Համագումարի օրակարգում ընդգրկված են միության նախագահի և վարչության անդամների ընտրությունները։