Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ

Ռուսաստանը ցանկանում է պահպանել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի «Большая игра» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Այո, մենք ցանկանում ենք պահպանել երկխոսությունը, որը հաստատվել է մեր նախագահների, մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների, երկու նախագահների ազգային անվտանգության հարցերով օգնականների և հատուկ ներկայացուցիչների միջև»,- ասել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան նույն ցանկությունը տեսնում է նաև ամերիկյան կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930