
Վաշինգտոնում Թրամփի պատվին հսկայական արձան է կանգնեցվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոսկեգույն արձանը տեղադրվել է Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի դիմաց: Այս մասին հաղորդում է ABC 7 հեռուստաալիքը։
Ամերիկացի առաջնորդը պատկերված է ժպիտը դեմքին, սիկ ձեռքին բիթքոինի նշանով մեծ մետաղադրամ է։ Չորս մետր բարձրությամբ արձանը, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսավորվել է ներդրողների կողմից։
«Այս արձանը խորհրդանշում է ժամանակակից քաղաքականության և ֆինանսական նորարարությունների միջև եղած կապը»,- ասել է կրիպտոարժույթի ներդրողների համայնքի ներկայացուցիչ Հիչեմ Զագդուդին։
Նա հույս է հայտնել, որ այս հուշարձանը կխրախուսի ամերիկացիներին մտածել աշխարհում կրիպտոարժույթի աճող ազդեցության մասին: Նշվում է, որ Թրամփի հուշարձանը կանգնեցվել է ընդամենը մեկ օրով: Արձանի հետագա ճակատագիրը չի բացահայտվել: