
ԱՄՆ-ում համալսարանի աշխատակիցները դատի են տվել Թրամփին

Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները խմբային հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ 1.2 միլիարդ դոլարի տուգանքի պատճառով, հաղորդում է Los Angeles Times-ը։
Կրթական հաստատության ավելի քան 100,000 աշխատակիցների ներկայացնող 21 արհմիություններից և դասախոսական միավորումներից բաղկացած խումբը որոշել է հայց ներկայացնել Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի դաշնային դատարան։
Հայցում նշվում է, որ ԱՄՆ նախագահը կրթության մեջ անօրինական կերպով «գաղափարական գերիշխանություն» է պարտադրում, խախտում է սահմանադրությունը և վտանգում աշխատատեղերը՝ հետազոտական դրամաշնորհները չտրամադրելով և Կալիֆոռնիայի համալսարանին 1.2 միլիարդ դոլար տուգանելով։
Համալսարանի աշխատակիցները նաև պնդում են, որ կառավարության շտապողական գործողությունները խախտում են խոսքի ազատությունը և արդար դատաքննության իրավունքը։