Բաժիններ՝

Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն

Հայկական մարմնամարզության ծագող աստղ Համլետ Մանուկյանի փայլուն հաղթանակով պսակվեց Գերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի՝ Ունիվերսիադայի սպորտային մարմնամարզության մրցումների նժույգթափի վրա վարժության մրցաշարը։

Եզրափակիչ փուլում 17-ամյա հայորդին աչքի ընկավ գեղեցիկ ու տպավորիչ կատարմամբ՝ վաստակելով 14․933 միավոր։ Մրցանակային եռյակն ամբողջացրեցին ճապոնացի Դայիկի Հաշիմոտոն (14․533) և ամերիկացի Պատրիկ Հոփսը (14․466)։

Եզրափակիչ անցած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 11․933 միավորով գրավեց 7-րդ տեղը։

Հատկանշական է, որ այս վարժության որակավորման փուլում եվրոպական ստուգատեսի արծաթե մեդալակիր Խաչատրյանը 0․2 միավորով գերազանցել էր նժույգթափի վրա վարժության Եվրոպայի այս տարվա չեմպիոն Մանուկյանին՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Երրորդ տեղում էր հայտնվել Գագիկ Խաչիկյանը, որը, սակայն, եզրափակիչ չէր անցել։ Կանոնակարգի համաձայն՝ եզրափակիչ փուլում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ առավելագույնը երկու մասնակից։

Հայ մարմնամարզիկներն ավանդաբար հաջող են մասնակցում Ունիվերսիադաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս