Նիկոլը քաղաքացիական հագուստով ուժայինների ու սադրիչների է բերելու Էջմիածին, բայց չի՛ հաջողելու․ Լևոն Հարությունյան

«Գտնված երազ» հրաշք մուլտֆիլմի հերոսի կյանքում ոչինչ չի փոխվում, որովհետև նա իր գիշերն է կորցրել, բայց նոր սերնդի ներկայացուցիչ չքնաղ աղջկա միջոցով իր համար վերջապես հայտնաբերում է գիշերը և քնում է։ Դժվար է ասել՝ այս մուկիկների ձեռքից ով է բռնելու, բայց լավ կլիներ՝ նոր սերնդի ներկայացուցիչները սրանց տանեն և ցույց տան, որ գիշերը կարելի է քնել։ Սրանք հիմա նույնիսկ չեն էլ քնում, վախենում են քնելուց։ Սրանք սերը կոտրել են մեր մեջ։ Այսպես է, որովհետև սխալ ընտրություն ենք արել, ու հիմա շանս կա, որ մեր ազգի ինչ-որ տոկոս կարող է ևս մեկ անգամ սխալվել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասան Լևոն Հարությունյանը։

«Լավ է, որ մեր փոքրիկ-փոքրիկ հաղթանակները սկսվում են շրջաններից։ Առաջին փոքրիկ հպարտ հաղթանակը մենք ունեցանք Գյումրիում, որտեղ մինչև հիմա այս տղամարդիկ նեղված են։ Երկրորդ հաղթանակը՝ ի դեմս մեր ժողովրդի, մենք կունենանք Սուրբ Էջմիածնում։ Նիկոլն անհասկանալի մի ֆրազ ասաց՝ ինչպես Սերժին ենք հեռացրել, այդպես էլ Վեհափառին ենք հեռացնելու։ Նրանք, ովքեր հիմա Նիկոլի թիկունքը գրկած՝ ուզում են հետևից գալ, պետք է հասկանան՝ ում հետևից են գալիս։ Թող մի օր նստեն, մի գիշեր տանից դուրս չգան, աչքերը փակեն, հասկանան՝ ինչ ճանապարհ անցան, սրանք ինչպես եկան ու յոթ տարի ինչ արեցին։ Քանի որ սրանց ուղեղը փոքր է, ուրիշ ծրագիր չունեն, հնով են ուզում գնալ։ Չեն հասկանում, որ իրենք չեն փոխվել, բայց ժողովուրդը վաղուց փոխվել է»,- ասաց արվեստագետը։

«Դե թող փորձեն, թասիբի ընկնեն, տեսնենք՝ Էջմիածնում ինչ են անելու։ Ովքեր կգնան հրապարակ, թող գնան, Աստված իրենց հետ։ Ովքեր կապ չունեն հրապարակի հետ, թող եկեղեցու մոտ հավաքվեն ու լռության մեջ կանգնեն։ Թող իրենց հինգ հազար զինվորներով, ԱԱԾ-ով, կարմիր, կապույտ, կանաչ բերետավորներով գան, շարվեն։ Սա ուզում է տանել քաղաքացիական պատերազմի, ուրիշ տարբերակ չունի։ Կա սուպերմարկետների ցանց, որի մենեջերն աշխատողներին ասել է՝ խաչով գործի չգա՛ք։ Տեսեք՝ սրանք ուր են հասել։ Սրանց մանկլավիկները մի փոր հացի համար ծախվել են։ Այս ազգին դարձրին կինտո։ Պետք չէ վախենալ սոված մնալուց, մեկ-մեկ դա օգուտ է։ Մարդիկ վախենում են այս ամենը բարձրաձայնելուց։ Եթե Փաշինյանը որոշի, որ պետք է հավաքվեն Էջմիածնի հրապարակում, այն մարդիկ, ում կորոշեն բերման ենթարկել՝ ըստ իրենց ձեռագրի, թող տեղեկացնեն»,- նշեց Լևոն Հարությունյանը։

Մտավորականի կարծիքով՝ քաղաքացիական հագուստով սադրիչների են բերելու-լցնելու Էջմիածին, նրանց տոկոսային հարաբերությունը շատ մեծ է լինելու․ «Արվեստագետները նստել են իրենց աթոռներին, որոնք տվել է այս կառավարությունը։ Երևի թե ժամանակն է, որ ամեն մարդ իր խոսքն ասի։ Նա, ով ծախվել է, դա իր ընտրությունն է, Աստված իրենց հետ։ Երբ այդ ծախվածները Փաշինյանի կողքով քայլում են, կծկվում ես։ Դու մշակույթի հետ գործ ունես, քո կարծիքով՝ ինչ-որ արժեք ես ստեղծում, ու այդ չորս փայտի համար դու ծախվում ես սրա՞նց։ Այդ տեսակին Պանթեոն չեն հասցնի, դրանք Պանթեոնում տեղ չունեն, չնայած շուտով սրանք Պանթեոնի հերն էլ կանիծեն»:

«Սրանք կարող է անցնեն հայկական տառերին։ Եթե սահմանադրություն են ուզում փոխել, եկեղեցուն են կպել, տառն ի՞նչ է, որ չփոխեն։ ԿԳՄՍ նախարարը դպրոցներից հանեց Հայոց եկեղեցու պատմության դասընթացը։ Բա հիմա գնացել, եկեղեցի եք ուզում փրկե՞լ, թե՞ մսխում եք։ Քայլերն այդտեղից են գալիս, սա վաղուց էր ծրագրված։ Մեր դասագրքերի վիճակը նայեք, այս ինչ հոգեբանություն է։ Սրանք ծրագրով եկած երևույթներ են՝ Սորոսի հոգեբանությամբ, այդ դպրոցի աշակերտներ են, դեռևս շրջանավարտ էլ չեն։ Այսպես որ գնա՝ շրջանավարտ էլ կդառնան, բայց դժվար թե ունենան այդ հնարավորությունը»,- ամփոփեց Լևոն Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս