Նրանք թքած ունեն Հայաստանի, մի ամբողջ ժողովրդի պատվի ու արժանապատվության վրա, որովհետև իրենց պատիվը վաղուց թուրքական գրպանում է. Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պետք է պարզապես հասկանալ և ընդունել, որ «այն» կողմում մարդիկ են, որոնց համար իշխանության պահպանումը ( ինչպես իրենք են կարծում) իրենց իսկ բարեկեցության , սոցիալական ապահովության և հանրային անվտանգության միակ երաշխիքն է։

Այսօր հայաստանյան իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները սոսնձվում են իրար բացառապես այն հակապետական և հակահայկական գործողությունների շրջանաձև «պատասխանատվությամբ», որոնք հանգեցրին երկրի ներկայիս սարսափելի վիճակին ։

Նրանք թքած ունեն Հայաստանի վրա, թքած ունեն ժողովրդի վրա, թքած ունեն Ազգի վրա, թքած ունեն մի ամբողջ ժողովրդի պատվի ու արժանապատվության վրա, որովհետև իրենց պատիվն ու արժանապատվությունը վաղուց արդեն թուրքական գրպանում է։
Արցախի հանձնումը, մեր երկիրն արտաքին աշխարհին կապող ռազմավարական տարածքների հանձնումը , Հայաստանի ինքնիշխանության և անկախության փուլային հանձնումը, թուրք-ադրբեջանական տանդեմի առջև նվաստացուցիչ սողանքը, այլախոհների նկատմամբ ձերբակալություններն ու ճնշումները, Հայաստանի մասնատման մասնակից դառնալու պատրաստակամությունը (Զանգեզուրի միջանցքի հանձնումը), Հայ Առաքելական Եկեղեցու ոչնչացման իր էությամբ մոլեգնած, անբարոյական և ապուշ փորձը, սրանք բոլորը մի շղթայի օղակներ են, որն իրենց մոտ կոչվում է «պայքար իշխանության ղեկին մնալու համար»։

Բայց այստեղ կա երկու կարևորագույն նրբերանգ, որոնց մասին կցանկանայի առանձին նշել։

– Նրանք ոչ մի դեպքում կանգ չեն առնի, քանզի որ իրենց գոյությունը նրանք տեսնում են բացառապես այն ամենի տոտալ ոչնչացման մեջ, ինչը նրանց սպառնում է: Իսկ նրանց սպառնում է առաջին հերթին հայկական ինքնագիտակցությունը, հայոց պետականությունն ու հավաքական ազգային հիշողությունը։

Այդ իսկ պատճառով նրանք պայքարում են Եկեղեցու, Սփյուռքի դեմ և օրինակ ուզում են ոչնչացնել Երկրի սահմանադրությունը։

-Երբ հայերը զարմանում են, որ իշխանությունը որերորդ անգամ ոտնատակ է տվել այս կամ այն «կարմիր գծերը» մարդիկ պարզապես հրաժարվում են հասկանալ, որ թավշյա իշխանության «կարմիր գծերը» չեն անցնում այնտեղ, որտեղ միաձուլվում են Հայաստանի Հանրապետության, Հայկական Սփյուռքի և Հայ Առաքելական Եկեղեցու արմատական շահերը։

Հայաստանի թավշյա իշխանությունների «կարմիր գծերն» անցնում են բացառապես իշխանության պահպանման մոլագար ձգտումի կողքերը և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սահմաններում, այ թուրքերի և ադրբեջանցիների «կարմիր գծերը» սրանք երբեք չեն խախտի։

Դադարեք ինքներդ ձեզ խաբել, այդ մարդիկ պարզապես հոգնել են մեզ ապացուցելուց, որ իրենք թքած ունեն ժողովրդի և երկրի շահերի վրա։

Ինչ-որ մեկի համար սա անհասկանալի է՞»։

Տեսանյութեր

Լրահոս