Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանին Հայաստանի ամբողջ պատմությունը ներկայացնող հանրագիտարան են նվիրել

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած  հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։

«Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։ Նա նաև ներկայացրել է հանրագիտարանի անգլերեն տարբերակը։«Սա հանրագիտարան է, որը, կարծում եմ, այժմ վաճառվում է։ Այն անգլերենով ներկայացնում է Հայաստանի ողջ պատմությունը՝ բացատրելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սա այնքան կարևոր է և այնքան զիլ»,- ասել է Քարդաշյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս