Մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնում այսօրվա հանրահավաք-երթի բոլոր մասնակիցներին՝ հասարակական ու քաղաքական գործիչներին, արվեստի և սպորտի ոլորտի ներկայացուցիչներին, պետական ծառայողներին և գործարարներին, և, իհարկե, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, նաև բոլոր նրանց, ովքեր հետևում էին մեր հավաքին առցանց, լրատվամիջոցներով։

Այսօր մենք կարևոր գործ արեցինք միասին. ապացուցեցինք բոլորին, որ հայ ժողովուրդը տեր է իր իրավունքներին և ապագային, իր ավանդույթներին ու սրբություններին։ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի ապօրինի կալանքից, մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները։

Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»։

Տեսանյութեր

Լրահոս