Բաժիններ՝

Թրամփն ու Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ. Channel 12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրը, հայտնում է Times of Israel-ը՝ Channel 12 հեռուստաալիքին հղումով:

Ըստ հեռուստաալիքի՝ կողմերը չեն կարողացել լուծել իրանական խնդրի շուրջ ունեցած տարաձայնությունները։ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական ​​լուծման հասնել իրանցիների հետ։

«Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա նաև ընդգծել է, որ շահագրգռված է համաձայնության հասնել, որը կծառայի երկու կողմերի շահերին:

Մայիսի 22-ին տեղի ունեցած զրույցի ընդհանուր տոնը, ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հակասել է ավելի վաղ արված պաշտոնական հայտարարություններին, որոնց համաձայն՝ առաջնորդներն ավարտել են իրենց հեռախոսազրույցը փոխըմբռնման հիման վրա:

Հայտնի է, որ Իսրայելի վարչապետն Իրանին հարվածելու կողմնակից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս