
ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: