Բաժիններ՝

Սուրճով, ընկույզով և շոկոլադով տորթ

Բաղադրիչները՝

Ընկույզով շերտի համար՝

• 7 ձվի սպիտակուց

• աղ- մի պտղունց

Կարդացեք նաև

• շաքարավազ- 150 գ

• հունական ընկույզ- 100 գ, աղացած

• հունական ընկույզ- 100 գ, կտրատած

• կոկոսի քերուկ- 100 գ

• պնդուկով վաֆլիներ- 100 գ

Սուրճով կրեմի համար՝

՛• մասկարպոնե- 500 գ

• սերուցք- 350 մլ

• լուծվող սուրճ- 4 թ/գ՝ լուծված 2 ճ/գ ջրում

• շաքարի փոշի- 4 ճ/գ

• Ամարետո լիկյոր կամ սուրճի համով լիկյոր- 2 ճ/գ

Ջնարակի համար՝

• կաթնային շոկոլադ- 200 գ

• սերուցք- 100 մլ

• կարագ- 2 ճ/գ

• շոկոլադե թխվածքաբլիթներ- 20 հատ

• ընկույզ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը՝

Ընկույզով շերտի համար հարել սպիտակուցները պտղունց աղով, քիչ-քիչ ավելացնել շաքարավազ, հարել։ Ավելացնել ընկուզեղենը, կոկոսի քերուկը, փշրած վաֆլին և զգույշ խառնել։

Լցնել 24×32 սմ չափի ձևամանի մեջ յուղաթղթով պատած, թխել 170°-ում 30 րոպե։ Թողնել սառչի։

Կրեմի համար հարել մասկարպոնեն շաքարի փոշիով և սերուցքով։ Ավելացնել լուծված սուրճը և լիկյորը, հարել։

Ընկույզով շերտը շրջել և կրկին դնել ձևամանի մեջ։ Վրան քսել և տարածել կրեմը։ Դասավորել շոկոլադե թխվածքաբլիթները, դնել սառնարան սառի 3 ժամ։

Սառնարանից հանել, վրան լցնել ջնարակը և զարդարել։

Տեսանյութեր

Լրահոս