
Ամոթի Ապրիլի 24 էր. Եվրամիության որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեզ չցավակցեց. Արմեն Աշոտյան
«Շատ բարդ է պարկեշտ գնահատել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը,- հերթական դատական նիստից հետո 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով,- Քանի որ վերջերս էշը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական տերմինաբանություն, էսպես ասենք՝ Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից էդ էշին ասում են՝ է՛շ, մի սատկի, գարուն կգա, Վաշինգտոնում էշը պահանջարկ չունի, Մոսկվայում էլ տրամադրությունից կախված՝ կամ «իշակ» են ասում, կամ «օսլիկ»»։
Պատասխանելով ապրիլքսանչորսյան իրողությունների, Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին մեր մյուս հարցադրումներին՝ հանրապետական գործիչը ցավով արձանագրեց՝ այս ապրիլի 24-ն ամոթի ապրիլի 24 էր։
«Ե՛վ միջազգային ճանաչման, և՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և′ հոգեբանական վիճակի առումով խայտառակ վիճակ էր։
Եվրամիության հանձնակատարը՝ Կալլասը, այսօր գնում է Բաքու։ Ավելի տխմար օր գտնել ու գնալ Բաքու՝ դժվար էր պատկերացնել։ Կհիշե՞ք՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վ է ցավակցել մեզ երեկ։ Ո՛չ մեկը՝ այն դեպքում, երբ ԵՄ 17 երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ CEPA-ի 6-րդ հոդվածով ամրագրված է, որ կողմերը պարտավոր են ցեղասպանության հանցագործության դեմ միասնական պայքարել»։