«Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է. Շենգավիթի թաղապետ

Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը՝ անդրադառնալով թաղապետարանի աշխատակիցների ձերբակալությանը:

«Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին:

Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռեմ»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ երեկ Շենգավիթի թաղապետարանում քննչական գործողություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930