
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը 0 ստացավ ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Մնացական Աբրահամյանն իր առաջին Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունք չունեցավ:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը զրո ստացավ թե պոկում, թե հրում վարժություններում:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալ: