Բաժիններ՝

«Շրջանառվող լուրերի համաձայն, ԴԱՀԿ ծառայության կողմից դրամական պահանջի գործերով հետախուզվող անձը չի կարող դուրս գալ երկրից». Բիչախչյան

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգի համաձայն, ԴԱՀԿ ծառայության կողմից դրամական պահանջի գործերով հետախուզվող անձը չի կարող դուրս գալ երկրից:

Նշված ենթադրությունները չեն բխում 01.07.2025թ. ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի կարգավորումներից, համաձայն որի՝ երկրից ելքի արգելքը վերաբերում է ոչ դրամական պահանջ սահմանող ակտերով հետախուզվողներին:

Ընդ որում, կատարման ենթակա ակտը հնարավոր չպետք է լինի կատարել առանց հետախուզվող անձի մասնակցության և միայն ԴԱՀԿ ծառայության դիմումի հիման վրա դատական ակտի առկայության պարագայում կարող է սահմանափակվել ելքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս