Ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական զինված միջադեպը
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/images4.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինծառայողը վիրավորել է իր երկու ծառայակցին: Նշվում է, որ միջադեպը ՊՆ-ի զորամասերից մեկում գրանցվել է մայիսի 1-ին:
Զինծառայող Ագիլ Ռասուլովն իր ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցներ Ջեյհուն Ամիրասլանովի և Շահին Ռահիմովի վրա: Նրանք երկուսն էլ ստացած վերքերով տեղափոխվել են հոսպիտալ:
Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաստատել է այս փաստը: ՊՆ-ը հայտարարել է, որ վիրավոր զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար: