Որ մասնագիտություններն են առավել բարձր վարձատրվում Հայաստանում
Հայաստանում աշխատավարձի տեսանկյունից առավել շահեկան վիճակում են գտնվում ֆինանսիստները և կապի ու տեղեկատվության մասնագետները։ Պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալներով՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը 330 337 դրամ է, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 303 441 դրամ։
Ընդ որում, ֆինանսական ոլորտում աշխատավարձերի վիճակագրությունը ուշագրավ է նրանով, որ պետական հատվածում այն ավելի բարձր է, քան մասնավորում։
Բավականին բարձր են վարձատրվում նաև հանքագործական արդյունաբերության ոլորտում աշխատողները՝ 284 822 դրամ։