Բաժիններ՝

Մարմնամարզիկներ Ավետիսյանը և Դավթյանը դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:

Խորվաթական Օսիջեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը հաղթահարել են որակավորման փուլի արգելքը` դուրս գալով եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը ու Մամիկոն Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930