Բարի Ֆրանկ Ռիբերին (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից (3։0) հետո, երբ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները «Կամպ Նոու» մարզադաշտում տոնում էին իրենց հաջողությունը, գերմանական ակումբի երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ։
Երբ անվտանգության աշխատակիցները նրան դուրս են հանել, «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին երկրպագուին տվել է իր մարզաշապիկը, որպեսզի վերջինս դատարկ ձեռքերով չհեռանա խաղադաշտից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը