Տղե՛րք, էս ո՞ւմ եք գժի տեղ դրել. Սարիկին 50 միլիոնով գրեֆ եք անում, 800.000 դոլարի պադավատ առնում, 950 միլիոնի պարգևավճար բաժանում. Մեսրոպ Մանուկյան

Թեև Երևանի քաղաքապետարանը բարձրացված հարկերի և տուրքերի հաշվին գերակատարել է 2024 թվականի բյուջեն, սակայն կապիտալ ծախսերի հարցում, չնայած փողի առկայությանը, արձանագրել է 50 տոկոսի թերակատարում՝ տեղական վճարների 79.1%-անոց աճի պայմաններում։

Նշենք, որ թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարողականի, հավաքագրումների գերակատարման և թերակատարված կապիտալ ծախսերի մասին, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նշեց՝ այն, ինչ ՔՊ-ականները պարտավորվել են անել, չեն կատարել, փոխարենը՝ 100 տոկոսով կատարողական են ապահովել այլ հարցերում։

Կարդացեք նաև

«Դրա փոխարեն՝ 800.000 դոլարի նոր պադավատներ են գնել, 950 միլիոն դրամի՝ պարգևավճար բաժանել։ Մի կողմից Փաշինյանն ասում է, թե վերջ են դնելու պադավատապետությանը, մյուս կողմից՝ 800.000 դոլարի պադավատ են գնում։ Լավ, ո՞ւմ են գժի տեղ դնում ու ասում՝ կոռուպցիա չկա»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը վերածվել է մի մեծ կոռուպցիոն բուրգի. ավելին՝ կոռուպցիան նաև թևեր ունի՝ ընդհուպ իրավապահ համակարգում, որովհետև ամեն մեկն իր բաժինն ունի լռելու դիմաց։

Մանուկյանը զարմանալի է համարում, որ իր հայտարարություններից, Երևանի բյուջեն թալանելու վերաբերյալ իր հրապարակումներից հետո իրավապահ համակարգն իրավական գործընթաց չի սկսում, կամ անում հակառակը՝ ստելու համար դատում իրեն։

«Կոռուպցիան նաև Երևանի քաղաքապետարանից է դուրս գալիս։ Ես ամեն օր խոսում եմ բյուջեից անհետացող միլիոնավոր դրամների մասին, սակայն իրավապահ համակարգը որևէ քրգործ չի հարուցում, կամ՝ ինձնով զբաղվում։ Բոլոր ախպերներին փայ են հանում այդ կոռուպցիայից»,– ասաց Մանուկյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքի վրա, որ Տիգրան Ավինյանը նաև երևանցիների վճարած հարկերից 50 միլիոն դրամ է հատկացրել Գյումրի քաղաքին՝ այնտեղ թափառող շների ստերջացման համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս