«Կոռուպցիան նաև Երևանի քաղաքապետարանից է դուրս գալիս։ Ես ամեն օր խոսում եմ բյուջեից անհետացող միլիոնավոր դրամների մասին, սակայն իրավապահ համակարգը որևէ քրգործ չի հարուցում, կամ՝ ինձնով զբաղվում։ Բոլոր ախպերներին փայ են հանում այդ կոռուպցիայից»,- ասաց Մանուկյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքի վրա, որ Տիգրան Ավինյանը նաև երևանցիների վճարած հարկերից 50 միլիոն դրամ է հատկացրել Գյումրի քաղաքին՝ այնտեղ թափառող շների ստերջացման համար։
Երևանի քաղաքապետարանն աուդիտ կիրականացնի․ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների հաշվեքննության ծառայությունների մատուցման համար մատակարար է ընտրվել «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ն։ Մատուցող ընկերության հետ, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի, հրատապ մեկ անձ ընթացակարգով իրականացված գնման պայմանագրի գինը 36 միլիոն դրամ է։