
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ – Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով մարտի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: