
Արտենի-Արագածավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Nissan»-ը․ կա 4 զոհ

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 4-րդ կմ հավածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 49-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հտեղեկություններով, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Nissan»-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 42-ամյա Քրիստինե Բ․-ն և 9-ամսական Մառլեն Ս․-ն տեղում մահացել են։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։