Բաժիններ՝

Ռուբինար. 12 տարի ավելի մոտ արևին

«Ռուբինար» ՍՊԸ-ն Հայաստանում արևային էներգիայի ոլորտի առաջատարներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ.-ին, սակայն նրա մասնագետները սկսել են ոլորտում գործունեություն ծավալել դեռևս 2007 թվականից:

Համատեղելով տարիների ընթացքում կուտակած փորձը և միջազգային շուկայում առկա նոր մոտեցումները, «Ռուբինար»-ը առաջարկում է արևային կայանների տեղադրման և սպասարկման ամբողջական փաթեթ՝ ներառելով նախագծում, խորհրդատվություն, մոնտաժային աշխատանքներ, մոնիթորինգ, սպասարկում և մանրամեծածախ վաճառք:

Փորձ և նորարարություն՝ հանուն կայուն ապագայի

Կարդացեք նաև

«Ռուբինար»-ը հիմնադրումից ի վեր եղել է ոլորտի առաջատարներից մեկը և իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Երևանում, թե՛ մարզերում՝ առաջարկելով արևային կայանների նախագծման, տեղադրման և սպասարկման ծառայություններ՝ համաձայն միջազգային բարձր չափանիշների:

Ընկերությունը միավորում է տեղական շուկայի պահանջները, ճշգրիտ ինժեներական լուծումները և նորարարությունները՝ միշտ փորձելով ապահովել բարձրորակ ծառայություններ և ուշադրություն դարձնել հաճախորդի կարիքներին:

Համընթաց ժամանակի պահանջներին

Արևային էներգիայի ոլորտը վերջին տարիներին զարգանում է աննախադեպ տեմպերով ամբողջ աշխարհում, իսկ արևային նոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները շարունակում են ներթափանցել նաև տեղական շուկա:

«Ռուբինար»-ը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում ոլորտի շարունակական զարգացմանը, միջազգային փորձի ներդրմանը և բարձրակարգ մասնագետների պատրաստմանը: Ընկերության մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են, մասնակցում հատուկ սեմինարների և ցուցահանդեսների, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Փորձի փոխանակումն ու գիտելիքների բարելավումը դարձել են հիմք՝ շարունակական զարգացման և հաճախորդներին լավագույն առաջարկներով ծառայելու համար:

Համագործակցություն լավագույն մատակարարների հետ

Արևային էներգիայի արդյունավետ լուծումները կախված են ոչ միայն կատարված աշխատանքներից, այլև կիրառվող նյութերի և սարքավորումների որակից: Դրա հիման վրա՝ «Ռուբինար»-ը ընտրում, ներմուծում և իր հաճախորդներին է առաջարկում միայն առաջատար ընկերությունների արտադրանք՝ արևային վահանակներ և սարքավորումներ:

Ընկերությունը սերտորեն համագործակցում է գերմանական, ամերիկյան, ավստրիական և չինական հայտնի բրենդների հետ: Այն Fox ESS, Fronius, Goodwe, Solax, KBE Solar, Longi Solar, TrinaSolar, Sungrow, IBC Solar և այլ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերությունը նաև համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ՝ մասնավորապես նախագծերի իրականացման ընթացքում:

Կայուն էներգիա բոլոր պայմաններում. Հիբրիդային կայաններ

Արևային կայանները սովորաբար աշխատում են երկու եղանակով. առաջինը ցանցին կից եղանակն է (Grid-Tied), երբ արևային կայանը կապված է էլեկտրամատակարարման ցանցին, և արտադրված էներգիան կարող է վաճառվել կամ փոխհատուցվել: Երկրորդը ցանցից անկախ (Off-Grid) եղանակն է, երբ կայանը աշխատում է առանց ցանցի, և մարտկոցները օգտագործվում են արտադրված էներգիան պահեստավորելու համար:

«Ռուբինար»-ը համատեղում է երկու եղանակների առավելությունները՝ իրականացնելով հիբրիդային կայանների նախագծում, տեղադրում և սպասարկում: Հիբրիդային կայանները հնարավորություն են տալիս օգտագործել այլ էներգետիկ աղբյուրներ արտակարգ իրավիճակներում՝ ինչպես նաև կուտակել չսպառված էներգիան հետագա օգտագործման համար:

Ջեռուցում, հովացում և տաք ջուր մեկ սարքով. Ջերմային պոմպեր

Ջերմային պոմպերն ինովացիոն համակարգեր են, որոնք, օգտագործելով էլեկտրականություն, օդից վերցնում են ջերմային էներգիան և փոխակերպում այն էլեկտրական էներգիայի, որի միջոցով տաքացվում է ջուրը կամ իրականացվում է տարածքի ջեռուցում կամ հովացում:

Ջերմային պոմպերն արդեն ավելի քան 20 տարի լայնորեն օգտագործվում են եվրոպական երկրներում: Ներկայումս տարբեր երկրներ, օգտագործելով եվրոպական փորձը, ջեռուցումը կազմակերպում են արևային համակարգերի և ջերմային պոմպերի համադրությամբ: «Ռուբինար»-ը, համընթաց ոլորտի պահանջներին, իրականացնում է ջերմային պոմպերի նախագծում և տեղադրում՝ օգտագործելով բարձրակարգ նյութեր և սարքավորումներ:

Արևի էներգիան բիզնեսի համար. Արդյունաբերական կայաններ

Արևային կայանները բիզնեսներին հնարավորություն են ընձեռում ստանալ մատչելի և վերականգնվող էներգիա՝ խնայելով ռեսուրսներն ու ժամանակը և նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:

Արձագանքելով Հայաստանում տարեցտարի մեծացող պահանջարկին՝ «Ռուբինար»-ը իրականացնում է արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների նախագծում, տեղադրում և սպասարկում՝ ըստ միջազգային բարձր ստանդարտների:

Նախագծերի հաջողված օրինակներից է ընկերության ջանքերով տեղադրված մոտ 7 ՄՎտ հզորության արևային կայանը:

Ավելի մատչելի էլեկտրաէներգիա բոլորի համար. Power Trade

2024թ.-ից «Ռուբինար»-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ Power Trade դուստր կազմակերպության միջոցով, որն ուղղված է Հայաստանում արևային էներգիայի շուկայի զարգացմանը և սպառողներին մատչելի էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով:

Power Trade-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, առք ու վաճառքով՝ առաջարկելով ճկուն պայմաններով համագործակցություն տարբեր ոլորտներից և չափերից սպառողների հետ՝ տնային տնտեսություններից մինչև արտադրական և ծառայություն մատուցող ընկերություններ:

«Ռուբինար» ընկերությունը, հավատարիմ Հայաստանում արևային էներգիայի ոլորտի զարգացման տեսլականին, մշտապես ներկայացնում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ճշգրիտ ինժեներական լուծումներ և առաջատար արևային սարքավորումներ:

Ընկերության փորձը և կայուն գործելաոճը հնարավորություն են տալիս լիարժեքորեն իրականացնել ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների ցանկությունները՝ խնայելով միջոցներ և նպաստելով տնտեսական զարգացմանը, միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի կայունությանը և մաքուր էներգիայի օգտագործմանը:

Տեսանյութեր

Լրահոս