
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է վերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն հակամարտության ավարտից հետո։ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Ռյուտեն ասել է, որ նորմալ է, եթե ռազմական հակամարտության ավարտից հետո Եվրոպան քայլ առ քայլ, ինչպես նաև ԱՄՆ-ն քայլ առ քայլ սկսեն վերականգնել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները։
«Բայց մենք դեռ բացարձակապես այդ կետին չենք։ Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի համոզվենք, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում բանակցություններին»,- ասել է Ռյուտեն։