Տարոն Մարգարյանի բացակայության պատճառով բանավեճը չի կայանա
«Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում այս պահին ընթանում է Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած բանավեճը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակները գլխավորող անձանց մասնակցությամբ՝ «Ինչ է ուզում Երևանի բնակիչը։ Ինչ ծրագրեր ունեն կուսակցությունները» թեմայով։ Բանավեճինին մասնակցելու համար հրավիրվել էին են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ցուցակների առաջին համարները, սակայն ներկա են միայն 5-ը՝ ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, «Բարև Երևան» դաշինքից Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ կուսակցությունից Վահագն Խաչատրյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը և Առաքելություն կուսակցությունից՝ Մեսրոպ Առաքելյանը։ Բանավեճը վարող Արամ Աբրահամյանը հայտարարեց, որ չայած ֆորմատը բանավեճային է, սակայն բանավեճ, ըստ էության, չի կարող տեղի ունենալ, որովհետև գործող քաղաքապետը հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը։ Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, որ իր համար ևս ցավալի է, որ քաղաքապետը չմասնակցեց այս բանավեճին, քանի որ նա պետք է շատ լիներ ավելի թափանցիկ լիներ հանրության առաջ, լրագրողների առաջ: