
Պարզ մեթոդ՝ կյանքի տևողությունը երկարացնելու համար

Կյանքի տևողությունը կարող է երկարել, եթե ձեր սննդակարգում մայոնեզն ու մարգարինը փոխարինեք ձիթապտղի յուղով,- նման խորհուրդ են տալիս Հարվարդի բժշկական համալսարանի գիտնականները, որոնց համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է Journal of the American College of Cardiology ամսագրում:
Նրանք ուսումնասիրել են 90.000 կամավորների տվյալները և եկել են այն եզրակացության, որ 10 գրամ մարգարինը, կարագը կամ մայոնեզը համապատասխան քանակության ձիթապտղի յուղով փոխարինելը կնվազեցնի բազմաթիվ հիվանդությունների պատճառով մահացության վտանգը։
«Ձիթապտղի յուղի հաճախակի օգտագործումը հանգեցրել է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկի նվազմանը 19%-ով, քաղցկեղից՝ 17%-ով, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից՝ 29%-ով, շնչառական հիվանդություններից՝ 18%-ով»,- պարզել են գիտնականները։