Բաժիններ՝

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հայաստանի տարածքում մարտի  3-ի գիշերը, մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

«Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին, 6-7-ին ՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում մարտի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31