Բաժիններ՝

Չինաստանում մահապատժի են ենթարկել մի կնոջ, որը 17 երեխայի է առևանգել և վաճառել

Չինաստանի Գույանգ քաղաքի միջին ատյանի ընդհանուր իրավասության ժողովրդական դատարանը կարգադրել է ի կատար ածել Յու Հուայինի նկատմամբ մահապատժի դատավճիռը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Յու Հուայինը մահապատժի է դատապարտվել 17 երեխայի առևանգման և վաճառքի համար։ Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության տվյալներով՝ պատիժն ի կատար են ածել երկրի Գերագույն դատարանի հավանությամբ։ Ինչպես հաստատել են դատարանում, Յու Հուայինը երեխաներին վաճառել է հանուն փողի։

Նա ուներ հանցակից, որը մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս