Իրանից ամենահաճախը նավթ գնում են ամերիկյան ընկերությունները. Իրանի փոխարտգործնախարար

Թուրքական Yeni Şafak թերթին տված հարցազրույցի ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գաղտնի գնում է իրանական նավթ և գործնականում չի կիրառում բեռնարգելք.

«Իրանից ամենահաճախը նավթ գնում են ամերիկյան ընկերությունները: Նավթի արտահանումն ընթանում է նորմալ՝ չնայած տեղի ունեցածին: Օրինակ, եվրոպական մի շարք երկրներ վերացրել են իրանական նավթի վրա դրված բեռնարգելքը: Այն երկրները, որոնք միացան բեռնարգելքին, հայտնվեցին ծուղակում, քանի որ դա ծանր վնաս հասցրեց նրանց տնտեսությանը:

Եթե մենք վերլուծում ենք, տեսնում ենք, որ ԱՄՆ-ի X ընկերությունը գրանցված է մեկ այլ երկրում, սակայն նրա սեփականատերերն ամերիկացիներն են: Գործածելով կեղծ փաստաթղթեր՝ նրանք փորձում են գաղտնի առևտուր անել Իրանի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930