
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 ձայնով ընդունել է ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումը դատապարտող բանաձևը. Հայաստանը ձեռնպահ է մնացել

Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամներից բաղկացած Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և եվրոպացի դաշնակիցների կողմից մշակված բանաձևը, որով Ռուսաստանը դատապարտվում է Ուկրաինա ներխուժման համար։
Բանաձևին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18-ը։
65 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել։