Ռուսաստանը կռվում է մարդկանց, ոչ թե տարածքների համար. Նեբենզյա

ՌԴ–ն կռվում է ոչ թե տարածքների, այլ մարդկանց համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայից հարյուր հազարավոր բնակիչներ ձգտում են վերադառնալ Ռուսաստանի նոր շրջաններ՝ հերքելով ռուսների նկատմամբ այդ երկրի բնակիչների ատելության մասին ուկրաինական քարոզչության պնդումները։ Մենք բազմիցս ասել ենք՝ մենք տարածքների համար չենք կռվում, մենք մարդկանց համար ենք կռվում»,-ասել է Նեբենզյան։

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքվեարկի Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի երկու նախագծերի շուրջ․ արևմտյան՝ հակառուսական և ամերիկյան՝ չեզոք:
Բանաձևի արևմտյան նախագիծը 2025 թվականին զրկվեց հիմնական համահեղինակից՝ ԱՄՆ-ից, որը հատուկ գործողության սկզբից ի վեր ՄԱԿ-ի փաստաթղթերում մշտապես աջակցում էր հակառուսական հռետորաբանությանը։

Արևմտյան նախագիծը Ռուսաստանից պահանջում է «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից» և կոչ է անում միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները: Հեղինակների թվում, ավանդաբար, Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն են՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Լեհաստանը, Մերձբալթյան երկրները և այլն։ Բացի ԱՄՆ-ից:

Իսկ Վաշինգտոնը, հրաժարվելով հակառուսական բանաձևի նախագծի համահեղինակ լինելուց, իր չեզոք տարբերակն է առաջարկել։ ԱՄՆ-ն փաստաթղթում Արևմուտքի նախընտրած ձևակերպումները չի օգտագործում և հակամարտությունն անվանում է «ռուս-ուկրաինական»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն համապատասխան նախագիծն անվանել է «պատմական»: ԱՄՆ-ն նաև նախագծով խնդրում է նաև «հակամարտության» շուտափույթ դադարեցման մասին և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայուն խաղաղության կոչ է անում: Մոսկվան, ի դեպ, ուղղում է կատարել ամերիկյան բանաձևի նախագծում՝ կոչ անելով «վերացնել ճգնաժամի արմատական պատճառները»։

Տեսանյութեր

Լրահոս