Թուրքիան հասավ իր նպատակին. Թրամփը որոշել է փակել Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան

ԱՄՆ-ն որոշել է փակել Հունաստանում գտնվող Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան, որը ստեղծվել էր Բայդենի վարչակազմի օրոք, ինչին դեմ էր արտահայտվել Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռազմաբազա հիմնելու նպատակը եղել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ժամանակ Ուկրաինային զինամթերք և այլ աջակցություն տրամադրելու համար։

Հունական «Dimokratia» թերթը, հայտնելով բազայի ապամոնտաժման մասին, ամերիկյան զորքերի դուրսբերումը որակել է որպես Հունաստանի ռազմավարական պարտություն՝ նշելով, որ բազան ծառայել է որպես «կենդանի վահան» Թուրքիայի դեմ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է փակել Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան։ Ըստ հունական թերթի տեղեկության՝ Թրամփն այդ որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով։

Տեսանյութեր

Լրահոս