
ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը ազատ կարձակի իսրայելցի ևս 6 պատանդների

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում շաբաթ օրը ազատ կարձակվեն իսրայելցի ևս 6 պատանդներ: Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:
Իսրայելցի պաշտոնյաներից մեկը The Times of Israel պարբերականին հայտնել է, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ձեռքբերված համաձայնության իրականացումը կարևոր նվաճում կլինի հրեական պետության համար:
Միաժամանակ, Իսրայելի ՆԳՆ-ն հայտնել է, որ հինգշաբթի օրը իրենց կփոխանցվեն սպանված չորրորդ պատանդների մարմինները: Սպանվածների անունները դեռևս չեն հրապարակվում:
Al Ghad հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Եգիպտոսին տեղեկացրել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։